Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Թուրք պաշտոնակալները բոլորը լավ ձևել գիտեն, բայց կտրելու շնորհք չունեն: Զանազան ծրագրներ կազմելու մեջ` անհամեմատ ճարպիկ են, իսկ գործադրության մեջ` անպետք: Տուր նրանց փող իրանց կազմած ծրագիրը իրագործելու համար, այդ փողով նախ իրանց գրպանը կլիացնեն:

Եվրոպացու առջև ազատամիտ երևնալ, կրթության և հառաջադիմության սիրահար ձևանալ` այդ տաճիկ պաշտոնակալների խոսակցության սովորական ձևն է: Ցույց տալ, թե իրանք շատ բարի ցանկություններ ունեն ժողովրդի բարօրության համար, բայց ի՞նչ արած, որ այս և այն անհաջող հանգամանքներն արգելք են լինում:

Իր բոլոր դիվանագիտական ճարտարությունը գործ դնելուց հետո փաշան կիսապաշտոնական խոսակցություններից անցավ հասարակ խոսակցության: Այժմ խոսում էր, ինչ որ սովորաբար խոսում են բժշկի հետ. գանգատվում էր, թե ստամոքսի թուլություն ունի, ախորժակը ավերված է, ոչինչ ուտել չէ կարողանում. գանգատվում էր անքնությունից, հոդացավից. գանգատվում էր մի ինչ-որ երևակայական հիվանդության մասին, որը ոչինչ կերպով բացատրել չէր կարողանում կամ ամաչում էր, որ պարզն ասեր:

Վերջապես նա ասաց.

– Ես մանկանալ եմ ցանկանում… մանկացրեք ինձ, պարոն բժշկապետ: Ասում են, եվրոպացի բժիշկները գիտեն մի դեղ, որ մանկացնում է մարդուն…

– Ի՞նչպես է մանկացնում, – հարցրեց Ասլանը ժպտալով:

– Ճերմակ մազերը սևանում են, զառամյալ ծերունին դառնում է առույգ, տասնևյոթը տարեկան պատանի…

– Ճերմակ մազերը սևացնելու համար ներկ կա, բայց ծերունին պատանի դարձնելու դեղը դեռ չէ գտնված Եվրոպայում:

– Մի այնպիսի դեղ չկա՞, որ փոքր-ինչ ուժ տար… զորություն տար…

Այդ հարցերի ժամանակ փաշան ներկայանում էր որպես իսկական տաճիկ: Նա, որ իրան զարգացած, կրթված մարդ էր ձևացնում, զանազան տնտեսական, հասարակական խնդիրներ էր վճռում, հանկարծ սնահավատությամբ պահանջում էր այն էլեքսիրը, որով արևելյան դերվիշները հրապուրում են իրանց երկրի պետերին: Բայց Ասլանը քաղաքավարությամբ նրա պահանջը զանցառության տվեց, հարցնելով.

– Ինձ ասացին, որ ձեր որդին առողջ չէ, խնդրեմ հրամայեցեք, որ ինձ տանեն հիվանդի մոտը:

– Ոչ, դուք նեղություն մի կրեք. նա այնքան տկար չէ, որ ինքը չկարողանա գալ, – ասաց փաշան, երևի չկամենալով, որ բժիշկը կանանոցը մտներ, ուր այդ ժամանակ գտնվում էր հիվանդը:

Քանի րոպեից հետո մի ներքինի, ձեռքիցը բռնած, ներս բերեց մի տասն տարեկան բավական տկար, բայց շատ սիրուն տղա, որը ոտքից ցգլուխ հագած ուներ մուգ-վարդագույն օսմանյան զգեստ, գեղեցիկ նկարներով նախշած և ոսկի թելերով ասեղնագործած: Երեխան պարբերական ջերմ ու տենդ ուներ: Ասլանը քննեց նրան, մի քանի առողջապահական պատվերներ տվեց և խոստացավ դեղեր ուղարկել:

Այդ ամբողջ խոսակցության ժամանակ, որ տևեց բավական երկար, Ասլանը երևաց ինձ իր աշխարհագիտական խորին տաղանդով: Նա փաշային ավելի խոսել էր տալիս, քան թե ինքը խոսում էր: Իր վարվողության մեջ մինչև այն աստիճան հրապուրիչ էր, որ ինձ թվում էր, թե փաշան բոլորովին սիրահարվեցավ նրա վրա: Եվ իրավ, նա հայտնեց, թե իրան շատ բախտավոր կհամարեր, եթե բժշկապետին միշտ իր մոտ տեսներ, թե իր տան մեջ նա ամեն հարմարություններ կգտներ, եթե բարեհաճեր, քանի որ այդ քաղաքումն էր, իր մոտ բնակվել: Ասլանը շնորհակալությամբ հրաժարվեցավ, հայտնելով, թե դժբախտաբար չէ կարող վայելել նորին վսեմության շնորհը, որ իր համար միշտ անմոռանալի կմնա, ըստ որում, մի քանի օր միայն դիտավորություն ունի մնալ այդ քաղաքում և խոստացավ՝ մինչև իր դուրս գալը քաղաքից, միշտ այցելել փաշայի մոտ, և թե նրա որդուն, թե իր տկարություններին դարման անել:

– Ինչո՞ւ եք այդքան շտապում, պարոն բժշկապետ, – հարցրեց փաշան:

– Ինձ հարկավոր է մի երկու ամսից հետո անպատճառ Հնդկաստանում լինել: Ժամանակ կորցնել չեմ կարող: Ես այս քաղաքով անցա միայն այն նպատակով, որ տեսնեմ մի քանի հնություններ: Այստեղից ուղղակի Մուսուլ գնալու դիտավորություն ունեմ. ինձ այնտեղ հետաքրքրրում են հին Նինվեի ավերակները: Այնտեղից Բաղդադ պետք է անցնեմ, Բաբելոնը տեսնելու համար: Հետո նավով կուղևորվեմ դեպի Հնդկաստան:

– Մեր քաղաքում բավական հնություններ կան, որոնք դեռ հետազոտված չեն, – ասաց փաշան: – Շատ լավ եք մտածել, որ ձեր ճանապարհորդության մեջ մեր քաղաքը զանցառության չեք տվել:

– Ինձ ավելի հետաքրքրում են սեպաձև արձանագրությունները, որոնցով, կարծեմ, շատ հարուստ է Վանը:

– Այո՛, այո՛, հարուստ է: Ես կտամ ձեզ մի առաջնորդ, որը ձեզ ամեն տեղ ման կածե և ամեն ինչ ցույց կտա, կտանե և միջնաբերդը, որտեղ շատ կգտնեք հիշյալ արձանագրություններից:

Ասլանը իր խոսակցությունը բևեռաձև արձանագրությունների վրա դարձնելու նպատակն էլ հենց այդ էր, որ միջնաբերդը տեսնե: Այդ պատճառով, երբ որ լսեց փաշայի վերջին խոստմունքը, մեծ շնորհակալություն հայտնեց և վերկացավ: Փաշան նույնպես վերկացավ, նրան ճանապարհ դրեց մինչև սենյակի դուռը և բաժանվելու միջոցին հարյուրավոր շողոքորթությոլններով հեղեղեց իր «թանկագին» հյուրին…

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x