Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
ամենահին Ժամանակներից մնացած, որոնց շատերը այժմ գործածությունից ընկել էին: Նրանց թվում կային պղնձյա թասեր, աշտանակներ, ափսեներ և մեծ բոլորակ սինիներ, բոլորը գեղեցիկ քանդակներով: Կային և բազմաթիվ նարգիլեներ ու չիբուխներ՝ երկայն ծխաքարշներով` հասմիկի փայտից կամ Շիրազի կեռասենուց պատրաստված: Երևում էր, որ այստեղ սովորություն կար այնքան թվով չիբուխներ ու նարգիլեներ պահել իր տանը, ինչ թվով պատահած ժամանակը հյուրեր կունենային: Երևում էին և զենքեր: Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները: Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ` սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն: Երևում էր, որ տանտերը ածել ևս գիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար: Այդ բոլոր զարդարանքները լրացնում էին մի քանի պատկերներ, որոնք, ինչպես թվում էր ինձ, հին դարերի գործ պետք է լինեին: Արդյոք ու՞մ պատկերներն էին, ես հասկանալ չկարողացա, շատ հավանական էր, որ թաղավորների, իշխանների պատկերներ լինեին, գոնե այդպես էին ցույց տալիս նրանց թե զգեստավորությունը և թե զենքերը, որոնք բոլորը հին ժամանակներին էին պատկանում: Այստեղ ու այնտեղ փունջերով դրած էին չորացրած ծաղիկներ, որոնց մեջ իր գեղեցկությամբ առաջին տեղը բռնում էր անթառամ ծաղիկը: Վասպուրականի լեռների ծաղիկները չորանալուց հետո ևս պահպանում են իրանց գեղեցկությունը: Ես թողնում եմ ուրիշ մանր-մունր զարդարանքները, որոնց բոլորից երևում էր, որ վարպետ Փանոսը ոչ միայն լավ արհեստավոր էր, այլև կրթված ճաշակի տեր մարդ էր և իրան շրջապատել գիտեր հազվագյուտ առարկաներով: Սենյակի պատերը ծեփված էին սպիտակ գաջով, որի վրա երևում էին պարսկական ճաշակով նկարված զանազան տեսարաններ: Մի տեղ պատկերացրած էր վագրի որսորդության հանդես. մի երիտասարդ, փղի վրա նստած, երկայն նիզակը ձեռքում բռնած, կռվում էր ամեհի գազանի հետ. շները շրջապատել էին նրան, բայց ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ. վագրը իր առջևի ճիրաններով պատերազմում էր փղի զորավոր կնճիթի հետ. երիտասարդը իր նիզակի ծայրը սրել էր նրա կողքը: Մի այլ տեղ կատարվում էր սալամի հանդես. Արևելքի թագավորներից մեկը, շողշողուն գոհարներով զարդարված, նստած էր փառավոր գահի վրա. հարյուրավոր գլուխներ խոնարհված էին նրա առջև. արքունիքի հռետորը, գահի մոտ կանգնած, ձեռքը ոգևորությամբ բարձրացրած, ճառախոսում էր, գովաբանելով արքայի ողորմածությունը և չկատարած սխրագործությունները: Մի տեղ ուժից ընկած. ծերունի մահմեդական էֆենդին, թիկն տված թավիշյա մութաքաներին, պառկած էր փափուկ օթոցի վրա. նարգիլեի օձապտույտ ծխաքարշը թույլ կերպով մխում էր նրա բերնում. երկու մանկահասակ կանայք փայփայում էին նրա մեկնած ոտները, երրորդը արմավենու տերևից կազմված հովհարով զովացնում էր զառամյալ դեմքը: Մի այլ տեղ չորս սևամորթ ստրուկներ, կիսամերկ, բոբիկ ոտներով, թևքերի վրա տանում էին մի շքեղ պատգարակ, որի մեջ նստած էր նրանց տերը, նախշուն, ոսկենկար զգեստներով: Վերջին երկու պատկերները բոլորից ավելի գրավեցին իմ ուշադրությունը:

Ինձ պատահել էր տեսնել Պարսկաստանի հարուստ հայերի տներում նկարներով զարդարված սենյակներ, բայց նրանց նկարները ոչինչ միտք չունեին, պատկերացնում էին ծաղիկներ, ափսեների մեջ դրած պտուղներ, պարտեզներ և սիրուն կանանց դեմքեր: Իսկ այստեղ, վարպետ Փանոսի հյուրանոցում պատկերների մեջ ես իմաստ էի տեսնում, կարծես նրանք դիտմամբ պատվիրված լինեին:

Սենյակի հատակը թեև զուրկ էր տախտակամածից, բայց նրա փոխարեն ծածկված էր եղեգնյա փսիաթներով, որոնց վրա տարածել էին գեղեցիկ պարսկական գորգեր և կապերտներ: Վերջինները տեղային տնային արհեստի արդյունք էին: Անկողինները, ծալած, փաթաթած, առանձին-առանձին դրած էին պատերի մոտ: Նրանց թիվը ցույց էր տալիս, թե վարպետ Փանոսը ո՛րքան հարուստ պատրաստություններ ուներ իր հյուրերի համար, որոնք նրա տնից միշտ անպակաս էին լինում: Ես ոչ մի վանեցու տանը եվրոպական կարասիք չտեսա, իսկ այստեղ կար մի գրասեղան և մի քանի աթոռներ, թեև նրանց վրա չէին նստում:

Սենյակի լուսամուտների առջև կար պատշգամբի նման մի բան, հովանավարված տանձի ու ծիրանի ծառերով: Խաղողի որթը ներքևից վեր էր բարձրացել և, փաթաթվելով պատշգամբի սյուներին, տալիս էր նրան կանաչազարդ հովանոցի կերպարանք: Սենյակում օդը բավական հեղձուցիչ էր: Ես, Ասլանին միայնակ թողնելով, դուրս եկա պատշգամբի վրա: Սկսեցի նայել դեպի այգին: Ծառերը ընկղմված էին գիշերային մթության մեջ. ոչ մի տերև չէր շարժվում: Ամեն ինչ լուռ էր, միայն անհանգիստ ճպուռը իմ մերձակայքում եղանակում էր իր միակերպ, տաղտկալի երգը:

Ներքևում, բակի մեջ, կրակ էր վառվում: Վարպետի համարյա բոլոր ընտանիքը պտտվում էր կրակի շուրջը: Այնտեղ, ամառնային օջախի վրա, մեզ համար կերակուր էին պատրաստում: Ամառը այգեստանցին եփում է, ուտում է և պառկում է բաց օդի ներքո: Ես տեսնում էի, թե ինչպես տափակ կտուրների վրա նստած էին հարևանները և ընթրիք էին վայելում: Նրանց սեղանը լուսավորված էր մի տեսակ արևելյան օտարոտի լամպայով, որը շինված էր փայտից և բարձր վանդակի ձև ուներ, և որի մեջ թռչունի փոխարեն՝ վառվում էր մի ճրագ: Վանդակի վրա հագցրած էին բարակ կտավից սպիտակ շապիկ, որ պահպանում էր ճրագը քամու հոսանքից:

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x