Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

– Այո՛, բայց ամեն համբերություն իր չափն ու սահմանն ունի, – պատասխանեց նա, շարունակելով կապույտ ձեռքերը տրորել: – Իսկ մեր համբերությունը անզգա դիակների համբերություն է, և ավելի ոչինչ:

Ասլանը այժմ լուրջ դեմք ընդունեց:

– Պատմեցեք, բանը ինչումն է, – հարցրեց նա:

– Իսկապես շատ սովորական մի դեպք, որի նմանը համարյա ամեն օր, ամեն գիշեր պատահում է, – պատասխանեց վարպետը, նստելով Ասլանի մոտ:

– Այգիներից միրգ էին գողանում: Թուրք կամ քուրդ գյուղացիները, երբ քաղաքը բան են բերում վաճառելու, գիշերը, դեպի իրանց գյուղերը վերադառնալու ժամանակ, սովորություն ունեն կողոպտելու հայերի այգիները: Դա պետք է մի առանձին բարություն համարել, երբ բավականանում են միայն պտուղներ գողանալով, բայց այդ անիրավները կտրատում են և ծառերը: Տեսնում ես, ցերեկով լուռ ու մունջ անցնում են այգիների մոտից, նայում են ծառերի վրա, նկատում են, որ այսինչ նորահաս կեռասենին, այնինչ գեղեցիկ տանձենին կարող է ծառայել իրանց կոտրած գութանը կամ արորը նորոգելու, իսկույն նշան են դնում, և, գիշերը մտնելով այգին, կտրում են և տանում: Տիրոջ տարիներով խնամած ու հասցրած ծառը ոչնչանում է, այգին այլանդակվում է: Իսկ ո՛րքան ցավ է պատճառում այդ դժբախտությունը խեղճ այգեգործին: Ես տեսել եմ ընտանիքներ, որոնք օրերով նստած իրանց սիրելի ծառերի կտրած բների մոտ, լաց են եղել, սուգ են կատարել, որպես սպանված որդու գերեզմանի վրա:

Պատահած անցքը, որքան վարպետի համար վրդովեցուցիչ էր, նույնքան Ասլանը սառն կերպով վերաբերվեցավ: Այդ երկրում կարգից դուրս բան չէր, որ մեկը աշխատասեր է, ծառեր է տնկում, այգի է մշակամ, պտուղներ է հասցնում, իսկ մյուսը ծույլ է, անկիրթ է. սովորել է միայն բռնությամբ հափշտակել առաջինի աշխատության արդյունքը:

– Փոխանակ իրանք լաց լինելու, լավ չէ՞ր լինի, որ կտրողներին լացացնեին, – ընդհատեց Ալանը վարպետի խոսքը:

– Լավ կլիներ, – պատասխանեց վարպետը խորին կերպով հոգոց հանելով: – Բայց այդ դժվար է… շատ դժվար է… նրանց կողմումն է վայրենի ուժը… նրանց կողմումն է անպատիժ բարբարոսությունը… Մեր ձեռքերը կապել են, իսկ նրանցը` բաց թողել… Մեր ձեռքում մի փայտի կտոր անգամ չեն թողել, իսկ նրանք սուր են կրում… Մենք զրկված ենք անձնապաշտպանության ամեն միջոցներից: Եթե այգետերը մի ամենափոքր ընդդիմադրություն ցույց տա և թույլ չտա, որ իր ծառը կտրեն, հավատացած եղեք, որ մյուս գիշերը կմտնեն նրա տունը և նրա պարանոցը կկտրեն: Եվ այս տեսակ չարագործները կմնան անպատիժ, որովհետև այստեղ հայի գլուխը մի սոխի գլխի չափ արժեք չունի:

– Եթե ամեն հայ իր սենյակում այդպես զենքեր ունենար, էլ նրա գլուխը չէին կտրի սոխի նման, – նկատեց Ասլանը:

– Այո՛, եթե ունենա՜ր… – պատասխանեց վարպետը վրդովված ձայնով: – Բայց հայը երբ երկու ղուրուշ ունի, միշտ մտածում է այդ բանի վրա, թե ի՞նչ գնեմ ու ի՞նչ ծախեմ, որ երկուսը երեք դարձնեմ: Նա այլևս ուրիշ բանի վրա չէ մտածում: Եվ կառավարությունը սովորել է նրան միշտ այդպես տեսնել, և երբ նրա ձեռքում մի զենք է նկատում, իսկույն խլում է՝ ասելով, «այդ քո գործը չէ, դու գնա քո արշինով պարապի՛ր»… Եվ հայը մնում է, որպես մի անպաշտպան որս քրդի և տաճկի ձեռքում: Նրա հունձքի արտերը այրում են, նրա այգիները կտրատում են, և տերը կանգնած, ձեռքերը փակած, միայն բաց աչքերով նայում է ու ա՜խ քաշում…

– Մի՜թե այդ աստիճան անարդար է կառավարությունը, – հարցրի ես:

– Ի՜նչ կառավարություն: Այստեղ կառավարություն չկա, այստեղ կան միայն կեղեքիչ և ինքնակամ կառավարիչներ, որոնք միևնույն բարբաբոսություններն են գործ դնում: Լսեցեք, ես ձեզ կպատմեմ մի փաստ, որից կարել է հասկանալ, թե ինչ պտուղներ են մեր կառավարիչները: Մեր քաղաքը վաղուց անտի զինվորանոց չուներ: Զինվորներին սովորաբար բաժանում էին շրջակա գյուղերի հայոց տներում, և ամեն մի ընտանիք պարտավոր էր մի քանի զինվորներ պահել: Կարող եք երևակայել, թե ի՞նչ բան է անկարգ բաշիբոզուկը հայ ընտանիքի մեջ: Նա իրան կատարյալ տան տեր է համարում և թույլ է տալիս ամեն տեսակ կամայականություն: Գյուղացիները, չկարողանալով համբերել, դիմեցին նահանգապետ փաշային, խոստացան, թե իրանց ծախքով պատրաստ են քաղաքի մոտ մի զինվորանոց կառուցել, միայն թե ազատվեն իրանց անկարգ հյուրերից: Փաշան ընդունեց: Հավաքվեցան, խորհեցին, հաշվեցին շենքի ծախսերը, և բաժանելով իրանց մեջ, վճարեցին ամբողջ գումարը: Փողերի մեծ մասը դրա ու նրա կոկորդն անցավ, և վերջը շենքի բոլոր փայտեղենները դարձյալ գյուղացիների այգիներից կտրեցին:

– Ձրի՞:

– Այո՛, ձրի: Եվ մեծ անգթությունը նրանումն էր, որ տապարը ծառի տիրոջ ձեռքը տալով և նրա գլխին ծեծելով, հենց իրան` տիրոջն էին ստիպում կտրել իր սիրելի ծառը, որպես դանակը հոր ձեռքը տալով` ստիպում են կտրել սիրելի որդու պարանոցը:

– Ապա ի՞նչ էին շինում ձեր քաղաքի սրբազան առաջնորդը և ձեր էֆենդի աղաները: Ինչո՞ւ ժողովրդի այդ պատվելի ներկայացուցիչները չբողոքեցին:

– Հենց այդ էֆենդի աղաներն էին կտրել տվողները, որովհետև նրանց գլխավորները կապալով հանձն էին առել շենքը կառուցանելու: Իսկ սրբազան առաջնորդը նրանց բարեկամն է…

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x