Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Նա հրամայեց սպասավորին, որ ոտքի վրա կանգնած էր իր մոտ, բերել իր թղթապահը: Նրա միջից դուրս հանեց մի քանի թերթեր, ծածկված բազմաթիվ կնիքներով և ստորագրություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում էր հայոց հոգևոր առաջնորդի կնիքն ու ստորագրությունը, հետո դրված էին զանազան հայ բեկերի, էֆենդիների և նշանավոր անձինքների ստորագրությունները:

Այդ թղթերը ոչ սակավ զարմացրին թե Ասլանին և թե ինձ: Բայց երբ վերադարձանք տուն, վարպետ Փանոսը բացատրեց մեզ, թե որպիսի պղտոր աղբյուրներից էին բխում այս տեսակ շնորհակալությունները…

Փաշան, կարծելով, թե լավ ազդեցություն գործեցին ցույց տված թղթերը իր հյուրի վրա, շարունակեց.

– Մենք շատ պիտի ամաչեինք քաղաքակիրթ Եվրոպայի առջև, պարոն բժշկապետ, որ այժմյան լուսավոր դարում մեր երկրում ազգերի և կանոնների խտրություն լիներ, որ մենք հալածեինք քրիստոնյային, որովհետև նա մեր ազգին և կրոնին չէր պատկանում: Իրավ է, որ մեր մահմեդական ժողովուրդը դեռ ոչ բոլորովին թոթափել է վաղեմի նախապաշարմունքը, նա դեռ բավական մոլեռանդ է մնացել: Բայց ո՞րտեղ չկա այդ մոլեռանդությունը: Մինչև այսօր, լուսավոր Եվրոպայում անգամ, տեղ-տեղ հալածվում են հրեաները: Իսկ մեր կառավարությունը այժմ ամեն ջանքով աշխատում է կրթության միջոցով ոչնչացնել ժողովրդի մոլեռանդությունը, և այդ նպատակով դպրոցների թիվը մեր երկրում օրըստօրե բազմանում է: Մենք մինչև անգամ հոգ ենք տանում և հայոց դպրոցների հառաջադիմության մասին: Այգեստանում կա մի նշանավոր դպրոց, որը գտնվում է իմ առանձին խնամակալության ներքո: Ես իմ սեփական միջոցներից այդ դպրոցի վարժապետին թոշակ եմ տալիս:

– Վարժապետը ի՞նչպես մարդ է, ընդունա՞կ է իր պաշտոնին, – հարցրեց Ասլանը:

– Ամենապատվական մարդ է, մեր քաղաքի հայ գիտնականների մեջ նրան կարելի է առաջինը համարել:

Փաշայի խոսքը Սիմոն պատվելիի և նրա դպրոցի մասին էր: Ասլանը այնպես ձևացրեց իրան, որ ամենևին տեղեկություն չունի այդ դպրոցի մասին:

Խոսակցությունը դարձյալ ընդհատվեցավ, երբ մանկլավիկների մի խումբ, գեղեցիկ արծաթյա մատուցարանների վրա դրած, ներս բերեցին զանազան տեսակ անուշահոտ շերբեթներ և զանազան տեսակ քաղցրավենիք ու խմորեղեններ, պատրաստված նուշով և հոտավետ համեմներով: Փաշան իր ձեռքով ընտրում էր անուշ պատառները և առաջարկում էր Ասլանին:

– Փորձեցեք այդ «փախլավայից», – ասում էր նա, – հայոց առաջնորդը սաստիկ սիրում է այդ «փախլավան»: Երբ որ նա ինձ մոտ է գալիս, եթե «փախլավա» չլինի, անպատճառ դժգոհ կմնա:

– Իրավունք ունի հայոց առաջնորդը, – պատասխանեց Ասլանը, – բավական լավ է պատրաստած:

– Դուք ծանո՞թ եք նրա հետ:

– Ոչ, ես դեռ չեմ տեսնվել նրա հետ:

– Անպատճառ պետք է տեսնվել, ես ձեզ խորհուրդ կտայի տեսնվել նրա հետ, դուք շատ գոհ կմնայիք. նա պատվական մարդ է, ամենապատվական մարդն է: Գալ Վան և հայոց առաջնորդին չտեսնել, դա միևնույն կլիներ, որպես գնալ Հռոմ և պապին չտեսնել:

– Ես օգուտ կքաղեմ ձեր խորհրդից, – ասաց Ասլանը, – առանց հայոց առաջնորդի հետ տեսնվելու, չեմ հեռանա այդ քաղաքից:

Փաշայի և հայոց առաջնորդի բարեկամական հարաբերությունները մեզ հայտնի էին. այստեղից բացահայտ էր, թե նա ինչո՛ւ հորդորում էր Ասլանին` անպատճառ տեսնվել «ամենապատվական մարդու» հետ: Տարակույս չկա, որ փաշան հավատացած էր, որ առաջնորդն էլ նույն վկայությունը կտար իր մասին, թե փաշան ամենապատվական մարդն է, և եվրոպացի ճանապարհորդի ուղևորության տետրակի մեջ կավելանային մի քանի փայլուն խոսքեր երկրի այդ երկու բարձր ներկայացուցիչների մասին:

Փաշան ինքը մատնեց իրան, ասելով.

– Նա իմ լավ բարեկամս է և իմ եռանդոտ գործակիցս է իմ բոլոր ձեռնարկությունների մեջ: Ես կատարյալ սիրահար եմ եվրոպական կրթության, պարոն բժշկապետ: Եթե ես հրաշագործության շնորհ ունենայի, կաշխատեի մի քանի վայրկյանի մեջ մեր հայրենիքը Ֆրանսիա դարձնել: Բայց դժբախտաբար այդ անկարելի է: Մենք շատ գործ ունենք կատարելու. մենք շատ ետ ենք մնացել, այժմ ստիպված ենք թռիչքներ գործելով առաջ ընթանալ, որ հասնենք լուսավոր ժողովուրդներին:

Մի թեթև ժպիտ երևաց Ասլանի դեմքի վրա:

– Ժողովրդի կրթությունը կանոնավոր լինելու համար, – նկատեց նա, – հարկավոր չէ թռիչքներ գործել, այլ թողնելու է նրան, որ իր բնական ընթացքով առաջ գնա: Միայն գլխավոր պայմանը այն պետք է լինի, որ ժողովրդի հառաջադիմության ղեկը պետք է ուղիղ ճանապարհի վրա դրվի, որպեսզի նրանից չշեղվելով, ցանկացած նպատակին հասնի:

– Բոլորովին ճիշտ է ձեր նկատողությունը, – պատասխանեց փաշան գործագետ մարդու եղանակով: – Բայց մեր դժբախտությունը նրանումն է, որ մեր առաջավոր մարդիկը, խիստ սակավ բացառությամբ, անբարեխիղճ են: Բանի՞ անգամ առաջարկել եմ ես մեծ վեզիրին, որ այդ երկրի հարկերի մի մասը հատկացնե նույն իսկ այդ երկրի տեղային բարեկարգությունների համար գործ դնելու: Բայց միշտ մերժում եմ ստացել: Հազարավոր բաներ կան շինելու: Օրինակ, դուք տեսաք մեր ճանապարհները, մեր կամուրջները, մեր ջրանցքները, այդ բոլորը նորոգելու կարոտ են: Վաճառականության և երկրագործության անկման բուն պատճառները մեր երկրում` պետք է վատ հաղորդակցությունների մեջ որոնել:

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.