Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

– Չե՞ք ճանաչում, մեր քաղաքի ամենահարուստ վաճառականներիցն են: Խոզն այնքան ճարպ չունի, որքան դրանք ոսկիներ ունեն:

Վերադառնալով սենյակը, Ասլանին սաստիկ վրդովված դրության մեջ գտա: «Ո՜րքան ցածություն… ո՜րքան ստորություն»… ասում էր նա և զայրացած կերպով անցուդարձ էր անում սենյակի մեջ:

– Գիտե՞ս, այդ մարդիկը Վանի ամենահարուստ վաճառականներից էին, – ասացի նրան:

– Ես տարակույս չունեմ, որ ճշմարիտ է: Ասացեք խնդրեմ, – դարձավ նա դեպի ինձ, – ի՞նչ գաղափար կկազմեի ես հայերի մասին, եթե իսկապես եվրոպացի լինեի: Ահա այդ գարշելի արարածներն են, որ խայտառակում են ամբողջ ազգը, ահա դրանց հանդիպելով եվրոպացին հայոց ամբողջ ժողովրդի վրա վատ կարծիք է կազմում:

Նրա աչքը ընկավ իրեղենների վրա, որ գնել էր վաճառականներից, վեր առեց մի կողմը նետեց, ասելով.

– Տարեք այդ դրամները մի տեղում կորցրեք:

– Ինչո՞ւ:

– Բոլորը կեղծ է:

– Եվ դու չճանաչեցի՞ր սկզբում:

– Ճանաչեցի, բայց դարձյալ գնեցի: Ես դիտմամբ ընտրեցի կեղծերը:

– Դու թույլ տվեցիր, որ խաբե՞ն քեզ:

– Այո, ես թույլ տվեցի, որ խաբեն ինձ:

– Ինչո՞ւ, այդ ի՛նչ խելք է:

– Որ նրանք կարծեն, թե ես հետաքրքրվում եմ միայն հնություններով, որ նրանք կարծեն, թե ես միամիտ եվրոպացի եմ, թեև վատ հնագետ եմ:

– Ի՞նչ երկյուղ ունեիր նրանցից:

– Եթե հասկանային, որ ես հայ եմ, իսկույն կգնային և, որտեղ հարկն է, կմատնեին ինձ:

– Նրանք խոստացան նոր իրեղեններ ևս բերել, և դու կրկին պիտի ընդունե՞ս նրանց:

– Կընդունեմ և դարձյալ կգնեմ:

Ես զարմանում էի, նա ո՞րտեղից այդքան փող ուներ:

Նա իր ոսկիները այնպիսի առատաձեռնությամբ էր շպրտում, որպես սոխի կեղևներ:

է

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Մենք պատրաստվեցանք գնալ հայոց առաջնորդի մոտ:

– Սրբազանի մոտ դատարկաձեռն չի կարելի գնալ, – ասաց Ասլանը իր արկղներից մեկը բաց անելով, – նրան պետք է մի որևիցե ընծա տանել:

Նա դուրս բերեց քթախոտի մի գեղեցիկ տուփ, ասելով.

– Արևելքում պաշտոնական անձինք ընծաներ շատ են սիրում…

– Բայց դու փաշային առանց ընծայի ներկայացար:

– Դրա փոխարեն ես բժշկում եմ նրա որդուն:

Մենք նստեցինք վարպետ Փանոսի ձիերի վրա և սկսեցինք դիմել դեպի քաղաքը: Այսօր մեզ հետ ղավազներ չկային, ես և Ասլանը միայնակ էինք: Ճանապարհին նա կրկին զգուշացրեց ինձ, որ չմոռանամ իմ դերը…

Հայոց առաջնորդարանը կից էր Սուրբ Նշան եկեղեցուն:

Հոգևոր առաջնորդի բնակարանը, թեև փաշայի ապարանքի շքեղությունը չուներ, բայց իր բնավորության կողմից շատ նման էր նրան: Զանազանությունը նրանումն էր միայն, որ այստեղ չկային ներքինիներ, սևամորթ ստրուկներ, չկար և հարեմ: Բայց այստեղ ևս կար բանտ, այստեղ ևս մարդիկ տուգանքի էին ենթարկվում, այստեղ ևս կաշառակերությունը խեղդում էր, սպանում էր ամեն արդարություն:

Երևում էր, որ նորին սրբազնությունը գիտեր պահպանել իր դիրքի բարձր նշանակությունը: Մի խումբ ծառաներ դուրս թափվեցան, մեր ձիաները բռնեցին, մեզ տարան առանձին ընդունարանում, բայց տասն րոպեից ավել սպասել տվին, մինչև պատիվ ունեցանք ներկայանալու:

Ասլանը մոտեցավ համբուրելու սրբազանի աջը, բայց նա թույլ չտվեց, միայն սիրալիր կերպով սեղմեց իր այցելվի ձեռքը, հետո շատ քաղցրությամբ տեղ ցույց տվեց իր աջ կողմում, բոլորովին իր մոտ:

Ասլանը նստեց, իսկ ես նրա աջը համբուրելուց և օրհնությունը առնելուց հետո, կանգնած մնացի ոտքի վրա:

Սենյակի հատակը ամբողջապես ծածկված էր գեղեցիկ գորգերով: Եվրոպական կարասիք, որպես ամեն տեղ այդ քաղաքում, նույնպես և այստեղ չկային, միայն սենյակի պատվավոր մասնում, այսինքն մուտքի հանդեպ, գորգերի վրա տարածված էր մի փափուկ մինդար, որ պատած էր սև թավիշով. նրա վրա նստած էր սրբազանը, նրա վրա նստացրեց նաև իր հյուրին: Հիսուն տարեկան հազիվ կլիներ սրբազանը, միջահասակ մարդ էր փառավոր սև մորուքով, որ դեռ նոր էր սկսել ճերմակել, և ծանր, լուրջ նայվածքով, որբ խիստ հարմարվում էր նրա աստիճանին: Գլուխը սովորաբար փոքր-ինչ կորացրած էր բռնում և տակից նայելու համեստությունն ուներ: Հագել էր երկար, ընդարձակ փարաջա սև ատլասից, որի մետաքսյա կարմիր աստառով պատած լայն թևքերը երևան էին հանում նրա գեղեցիկ թևնոցները, որ պատրաստված էին վարդագույն թավիշից և կապված էին արծաթյա կոճակներով: Աջ ձեռքում բռնած ուներ երկար «տեր-ողորմյա» դեղին սաթից, խոշոր հատիկներով, որի մի մասը փաթաթել էր բազուկի վրա: ճկույթի վրա փայլում էր եպիսկոպոսական ոսկի մատանին, ահագին վարդագույն քարով: Այդ պատկառելի անձնավորությունը միացնում էր իր մեջ կրոնավորի անձնավորությունը և իշխանավորի փառահեղությունը:

– Ի՞նչ լեզվով կարող եմ ձեզ հետ խոսել, պարոն բժշկապետ, – հարցրեց սրբազանը, – ես դժբախտաբար եվրոպական ոչ մի լեզու չգիտեմ:

– Ես արևելյան համարյա բոլոր լեզուներով խոսում եմ, բացի հայերենից, – պատասխանեց Ասլանը տաճկերեն լեզվով:

– Այդ շատ լավ է, որ եվրոպացիք, երբ գալիս են դեպի մեր կողմերը, գիտեն տեղային լեզուներ. դա միջոց կտար նրանց ավելի լավ ծանոթանալ երկրի հետ: Բայց դուք, պարոն բժշկապետ, որպես ինձ ասեցին, եկած եք մեր քաղաքը գլխավորապես բևեռագիրները քննելու նպատակով. առանց հայերեն գիտնալու, իմ կարծիքով, դժվար կլիներ ձեզ որևիցե գաղափար կազմել մեր բևեռագրերի մասին:

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x