Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Ասիական վաճառականների սովորությունն է այդ, երբ մի բան գնելու լինես, նախ կասե. «Տար, փող մի տուր, թող քեզ ընծա լինի»: Իսկ երբ փող առաջարկես, սարսափելի գներ կպահանջեն: Նույնպես վարվեցան և մեր հայ վաճառականները:

– Չե՞ք հավատում, հարգելի բժշկապետ, – ասում էր մահտեսի Թորոսը, – եթե չեք հավատում, հարցրեք խնամի Մկոյից, նա իր աչքով տեսավ, որ մի ընկլիս այդ ցուլի գլխին հիսուն կարմիր ոսկի տվեց, բայց ես չտվեցի: Այդպես չէ՞, խնամի Մկո:

– Հոգիս վկա, ճշմարիտ է ասում, – պատասխանեց խնամի Մկոն, ձեռքը տանելով դեպի կուրծքը և դնելով իր հոգու վրա:

Բայց որքան պետք էր հավատալ խնամի Մկոյի հոգուն, որը այդպիսի երդումների մեջ այնքան շատ էր գործածվել, որ բոլորովին մաշվել էր: Միայն ծիծաղելին այն էր, երբ Ասլանը վեր առեց մի քանի իրեղեններ, որոնք խնամի Մկոյին էին պատկանում, դա էլ իր կողմից վկա կանչեց մահտեսի Թորոսին, որ նա իր աչքով տեսել էր և իր ականջով լսել էր, որ մի ֆրանկ ահագին գումարներ էր առաջարկել, բայց նա չէր ընդունել:

– Թող Երուսաղեմի սուրբ տաճարի մեջ իմ տեսած լույսը աչքերս կուրացնե, թող ես Քրիստոսի մեխ խփողներից մեկը լինեմ, եթե սուտ լինեմ ասում, – պատասխանեց մահտեսի Թորոսը, – ֆրանկը ահագին գումարներ առաջարկեց, բայց նա չընդունեց:

– Ես մի հասարակ բժիշկ եմ, ես մեծ գումարներ չունեմ, – ասաց Ասլանը, իր ընտրած իրեղենները նրանց հետ տալով:

– Ինչո՞ւ եք նեղանում, հարգելի բժշկապետ, – ձայն տվեցին երեք կողմից, – խնդրում ենք, եթե կամենում եք, վեր առեք, ձեզանից ո՞վ է փող ուզում:

Ասլանը այս անգամ այլևս չկարողացավ զսպել իր անհամբերությունը և ասաց.

– Չգիտեմ ի՛նչ անել ձեզ հետ, երբ կամենում եմ մի բան վեր առնել, ահագին փողեր եք պահանջում, իսկ երբ ցած եմ դնում, առաջարկում եք ձրի ընդունել:

Այժմ սկսեցին նրանք այլ լեզու բանեցնել, սկսեցին խեղճ ձևանալ, որ պարոն բժշկապետի կարեկցությունը դարձնեն իրանց վրա, ասելով. աղքատ ենք, ընտանիքի տեր ենք, «անօրենի» ձեռքում գերի ենք, մեր հույսը դրել ենք այդ իրեղենների վրա, այդ պատճառով ստիպված ենք այդպես էժան, շա՛տ էժան վաճառել: Նրանք մինչև անգամ ակնարկեցին, եթե գնող լիներ, ավելի մեծ ուրախությամբ պատրաստ կլինեին իրանց զավակները վաճառել և չզրկվել այնպիսի հազվագյուտ իրեղեններից, որոնց համար, եթե լավ «մուշտարի» պատահի, կարող են ահագին գումարներ ստանալ, միայն կարիքը և չքավորությունը ստիպում է նրանց վաճառել:

Ասլանը, այդ բոշաներից ազատվելու համար, ընտրեց մի քանի իրեղեններ և ձգեց նրանց մի քանի ոսկիներ, ասելով թե մյուսները իրան հարկավոր չեն: Նրանք վեր կացան և դարձյալ կարգով շարվեցան դռան մոտ և, երկար շնորհակալություններ և օրհնություններ թափելուց հետո փորձում էին հեռանալ, բայց մտածեցին և դարձյալ մեխված մնացին իրանց տեղում, ընդունելով մի այնպիսի կիսածիծաղ դեմք, որ ավելի լացի նախերգանքին էր նմանում:

– Այլևս ի՞նչ ունեք ասելու, – հարցրեց Ասլանը:

– Ձեր ողջությունը… ի՜նչ պիտի ունենանք ասելու, – պատասխանեցին և դարձյալ կանգնած մնացին իրանց տեղում:

Ես մի կերպով հասկացրի, թե չէ կարելի այդքան ձանձրացնել պարոն բժշկապետին: Մահտեսի Թորոսը փոխանակ հեռանալու, ձեռքը գողտուկ կերպով մեկնեց դեպի ինձ և դարձյալ ցուցամատի ու բթամատի պտղուցները սկսեց քսքսել միմյանց հետ: Վերջապես նրանցից մեկը հայտնեց, թե տանը ուրիշ շատ և ավելի լավ բաներ ունեն, կցանկանա՞ր պարոն բժշկապետը, որ բերեին, ցույց տային:

– Դուք հավատացնում էիք, որ ուրիշ բաներ չունեք, – նկատեց Ասլանը ծիծաղելով:

– է՜հ հարգելի բժշկապետ, – պատասխանեց մահտեսի Թորոսը գլուխը շարժելով և տակից աղվեսի նման նայելով Ասլանի երեսին, – գիտե՞ք ինչ է ասում թուրքի առածը:

– Չգիտեմ:

– «Գայլի բույնից ոսկորը պակաս չի լինի»…

– Այդ ես հասկանում եմ…

– Կհրամայե՞ք, պարոն բժշկապետ, որ բերենք:

– Բերեցեք:

Նրանք խորին կերպով գլուխ տվեցին և միմյանց բոթբոթելով դուրս եկան սենյակից: Ես գնացի նրանց ճանապարհ դնելու: Դրսում մահտեսի Թորոսը դրեց իմ ափի մեջ մի հատ հինգ ղուրուշանոց: Ես ահագին պղնձե դրամը խփեցի ուղիղ նրա ճակատին:

– Օրհնա՜ծ, այդպիսի հանաքներ խո չեն անում, – ժպտելով ասաց մահտեսի Թորոսը և, կռանալով, վեր առեց հինգ ղուրուշանոցը, դրեց իր գրպանում, ավելացնելով, – շատ չա՜րն ես եղել…

Այդ մարդիկը ամեն մի վիրավորանք կատակի տեղ են ընդունում, որովհետև վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու ոչ քաջություն և ոչ անձնասիրություն ունեն: Բակում հեռվից տեսավ նրանց վարպետ Փանոսի մայրը և ձայն տվեց.

– Համեցե՛ք, մահտեսի Թորոս, համեցե՛ք, խոջա Մկո, համեցեք խոջա Հակո, ո՞ւր եք այդպես գնում, առանց մի բան ուտելու, առանց մի բան խմելու:

Մահտեսի Թորոսը, խոջա Մկոն, խոջա Հակոն նախ շնորհակալությամբ մերժեցին պառավի հրավերքը, հայտնելով, որ շտապում են, բազարի ժամանակ է, շուկայում շատ գործեր ունեն, հետո, պառավի սիրտը չկոտրելու համար, ընդունեցին նրա հրավերքը և մտան նրա հետ գինիների մառանը:

Ես զարմացա. ովքե՞ր էին այդ մարդիկը, որ տանտիկինը այնպես հարգանքով էր վերաբերվում նրանց: Երբ հարցրի սպասավորից, որ ձեռքում նախաճաշիկ էր տանում մառանը, նա պատասխանեց.

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x