Րաֆֆի - Կայծեր Մաս 1

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 1» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 1: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 1»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 1 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 1», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Վաղ – առավոտյան հայտնվում էր որսորդը Մըհեի հետ: Բազմությունը հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչպես պետք է դուրս բերեն գազանին, որը կատաղած, զայրացած և անհանգիստ կերպով պտտվում էր վիրապի մեջ, մռնչում էր, զարհուրելի ձայներ էր արձակում և փորձեր էր փորձում դուրս գալ, բայց չէր կարողանում: Այդ միջոցին վիթխարի Մըհեն, աջ ձեռքում մի ահագին երկաթե մահակ բռնած, իսկ ձախ ձեռքում բռնելով շղթաներով ամրացրած քալափչեն2, իջնում էր վիրապի մեջ: Բազմությունը սարսափում էր կիսախելագար որսորդի աներկյուղության վրա: Լիներ այնտեղ գայլ, արջ, վագր, ինծ, մի երկչոտ աղվես, – միևնույն էր Մըհեի համար. նա բոլոր գազանների վրա նայում էր, որպես ոչխարների վրա:

Վիրապի մեջ սկսվում էր գազանի և Մըհեի ստորերկրյա կռիվը: Մենք ոչինչ չէինք տեսնում, միայն լսում էինք գազանի բարկացկոտ մռնչյունը, շղթայի ձայնը և երբեմն երկաթե մահակի ծանր հարվածները: Երբ գազանը հաղթված էր, Մըհեն մի առանձին փաղաքշական եղանակով ասում էր նրան. «հանգստացի՛ր, գառնուկս, ես քեզ երկար այստեղ չեմ թողնի»: Եվ իրավ, մի քանի րոպեից հետո հայտնվում էր Մըհեն, իր հետ դուրս քաշելով գազանին, որի գլուխը և բերանը կաշկանդված էին լինում քալափչեի մեջ, և այնքան ամուր կերպով, որ ոչ ոքին վնասել չէր կարող:

Խիստ սակավ անգամ էր պատահում, որ Մըհեն դուրս գար վիրապից երեսը արյունաթաթախ, ծվատված կամ մարմնի մի այլ մասը վիրավորված: Բայց երբեք չէր պատահում, որ նա չկարողանար զսպել գազանին: Ես մինչև այսօր հիշում եմ, թե ո՛րպիսի անհոգությամբ այդ երկաթե մարդը ձեռքով սրբում էր իր երեսից արյունը, կարծես թե քրտինք էր սրբում:

Ավոյի պարապմունքի մեջ Մըհեն օգնում էր նրան ավելի, քան նրա բոլոր որսորդական շները և բարակները: Նա զարմանալի ճարպկություններ և հասկացողություն ուներ որսորդության մեջ: Անասունների բնավորությունը և նրանց սովորությունները նա այն աստիճան ուսումնասիրած էր, որ բավական էր տեսնել նրանց թաթերի ձյունի վրա տպավորված հետքերը, այնուհետև նա գիտեր, թե ի՛նչ անասուն էր անցել, ո՛րտեղ կարելի է գտնել նրան կամ ի՛նչ հնարքով պետք էր որսալ:

Ավոն ուրիշ պարապմունք չուներ. նա ապրում էր որսորդությունով միայն: Մազոտ գազանների մորթերի գործածությունը մահմեդականների համար պիղծ համարվելով, թուրքերը, պարսիկները և քրղերը նրանց որսորդությունով չէին պարապում, և այս պատճառով ասպարեզը մնացել էր միայն Ավոյին: Նրա տունը մի կատարյալ գազանանոց էր: Ամեն անգամ, ես այնտեղ գնալիս, գտնում էի նրան զբաղված կամ գազանները կերակրելով և կամ աղվեսի, կուզի, գայլի, արջի, վագրի և այլ այս տեսակ անասունների մորթերը չորացնելով: Հրեա և հայ վաճառականները իրանք գալիս էին, և գնելով մորթերը, տանում էին հեռու երկրներ վաճառելու:

Մարոն այն աստիճան ընտելացած էր գազանների հետ, որ ամենևին նրանցից չէր վախենում: Մի անգամ նա ցույց տվեց ինձ մի ամեհի վագր, ասելով.

– Տես, Ֆարհատ, ի՜նչ գեղեցիկ բծեր ունի:

Ես սարսափեցա, երբ փոքրիկ աղջիկը մոտեցավ և սկսեց փայփայել գազանի ահագին գլուխը:

– Ի՞նչու ես վախենում, – ասաց նա ծիծաղելով, – դա մի մեծ կատու է, և ավելի ոչինչ:

Այդ վագրին մանուկ հասակից որսացել էր նրա հայրը, որովհետև Մարոն շատ սիրում էր նրան, այս պատճառով պահել, մեծացրել էին: Ինձ թվում էր, որ Մարոն էլ այն գազանների ձագերից մեկը պետք է լիներ, որովհետև նրանցից չէր վախենում և նրանց շատ սիրում էր:

Ե

ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ՔԱՀԱՆԱ

Մայրս իմ փոքր հասակից հոգս էր տանում, որ գիր կարդալ սովորեմ և «լավ մարդ» դառնամ: Տասն տարեկան էի, երբ նա ինձ մեր թաղի քահանայի մոտ տարավ: Այն օրը հոգեգալստյան տոնն էր: – «Հոգեգալուստը լավ օր է, – ասում էր մայրս, – եթե երեխան այս օրը վարժատուն մտնե, շատ բան կսովորի, նրա համար որ, հոգին սուրբ այսօր առաքյալներին լեզու տվեց»:

Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ մայրս ինձ վարժապետին հանձնելու ժամանակ ասաց. – «Տեր հայր, ծառա լինեմ սուրբ աչիդ, որդիս քեզ համար ղուլ (ճորտ) եմ բերել, միսը քեզ, ոսկորը ինձ. ինչ ուզում ես արա, միայն թե երեխաս մի բան սովորի»…

Ես բոլորովին չհասկացա, թե ինչ էին նշանակում մորս խոսքերը, միայն լսեցի, որ տերտերը խոստացավ ինձ լավ ուսում տալ, բոլոր գրքերը կարդացնել, ավելացնելով, թե «հանգուցյալ հայրս» իր լավ բարեկամն է եղել, և «նրա խաթրու» ինձ վրա առանձին ուշադրություն կդարձնե և այլն:

Տեր Թոդիկը – այսպես էր վարժապետիս անունը – իր ուսումը ստացել էր Աղթամարա անապատումը: Թե ինչո՞ւ համար նա թողեց վանքը, – այդ ես չգիտեմ, միայն ասում էին, որ նա բերեց իր հետ գիտության խիստ ահագին պաշար: Տեր Թոդիկը մեծ համարում ուներ ոչ միայն մեր քաղաքի մեջ, այլ մեր ամբողջ գավառում հռչակված էր նրա իմաստությունը: Ով որ մի երազ էր տեսել, նրա մոտն էր վազում և նրանից բացատրություն խնդրում: Ում երեխան հիվանդ էր, նրան Նարեկ կամ Ավետարան էր կարդալ տալիս, որ առողջանա: Ով որ մի գործ էր կամենում սկսել, նրա «տերողորմեայի» վրա էր փորձում իր բախտը: Մի խոսքով, նա մեր գավառի մարգարեն էր. ամեն մարդ նրա խորհրդին էր դիմում, ամեն մարդ նրանից խրատ էր ընդունում…

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 1»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 1» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.