Րաֆֆի - Կայծեր Մաս 1

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 1» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 1: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 1»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 1 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 1», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Րաֆֆի

Կայծեր Մաս 1

Ա

ԸՆՏԱՆԻՔ

Իմ մանկությունից շատ փոքր բան կարող եմ գրել, որովհետև նա անցավ այնքան շուտ և այնքան դատարկ կերպով, որ շատը ես ինքս չեմ հիշում:

Բայց երբ մտաբերում եմ անցյալը, իմ տխուր և հիմարություններով լի անցյալը, կրկին զարթնում են վաղեմի հիշողությունները, և որպես մթին խավարի միջից, նկարվում է իմ առջև մանկությունը իր անմեղ-երեխայական կերպարանքով:

Ահա մինը մյուսի ետևից երևան են գալիս ծանոթ պատկերները. —

Ես տեսնում եմ հայրենի տնակը իր հին, ժամանակի ավերմունքից մաշված պարիսպներով: Դեռ նույն տերևախիտ ծառերը հովանավորում են նրան իրանց հսկայական ճյուղերով, դեռ նույն ճնճղիկները երգում են ոստերի վրա, ինձ թվում է, որպես թե ծանոթ լինեին նրանց խորամանկ երեսիկները:

Կարծես, շատ ժամանակ չէ անցել, կարծես, հենց երեկ լիեներ այդ, – ես տեսնում եմ իմ պառավ տատին, նստած իր սովորական տեղում, մեր խրճիթի դռան հանդեպ: Դարձյալ նույն ընկուզենին պատսպարում է ալևոր գլուխը ամառային արեգակի կրակոտ ճառագայթներից: Նա նստած է, որպես միշտ, լուռ և մտախոհ կերպով: Նրա ծնկների վրա մրափում է իր մտերիմ` ահագին մազոտ կատուն, երևի, քաղցր երազներ է տեսնում:

Սիրելի տատ, և այս րոպեիս քո երեսի մուգ-դեղնագույն խորշոմների մեջ ես տեսնում եմ նույն բարությունը, որպես առաջ, և այժմ քո լի գթով աչքերը նայում են իմ վրա վաղեմի սիրով: Ինձ թվում է, որպես թե դեռ լսում եմ քո իմաստալից խրատները. – «Ֆարհատ, որդի, բաց գլխով մութի մեջ ման չգաս, չարքերը կզարկեն գլխիդ… հորանջելու ժամանակ երեսիդ խաչ հա՛ն, որ սատանան չմտնե փորդ… գիշերը մաստաք չծամես, մեռելները կնեղանան»… Այսպիսի շատ խրատներ տալիս էիր դու ինձ, զգուշացնում էիր, որ ավերակների մեջ չմտնեմ… զգուշացնում էիր, որ գերեզմանատան մոտից մենակ չանցնեմ… ու սև կատվի հետ չխաղամ…

Տատս կոչվում էր Շուշան: Նա ժառանգել էր իր մոր անունը: Թե քանի՞ տարեկան էր, – ես հիմա էլ չգիտեմ: Բայց նա ականատես էր եղած այնպիսի անցքերի, որոնց վրայից դարեր էին սահել: Այսուամենայնիվ, նա բոլորովին չէր կորցրել իր ժրությունը: Կտեսնեիր, մի անվաստակելի մեքենայի պես, առավոտից մինչև երեկո, անդադար շարժման մեջ է: Նրա ամենատես աչքերը ամեն բանի վրա կնայեին և ամեն բան կդիտեին. նրա անհանգիստ լեզուն ամեն բանի մասին հարցմունքներ կաներ և անվերջ հաշիվ ու համարներ կպահանջեր: Մինչև մահ նա չթողեց ձեռքից իր կառավարության գավազանը – ահագին փայտյա շերեփը, որով նա ընթրիքի և ճաշի ժամանակ կերակուր էր բաժանում: Մինչև նրա մահը մեր տան թե մեծը և թե փոքրը ամենայն խոնարհությամբ հպատակում էին նրա հեղինակությանը:

Տատս շատ աշխատասեր կին էր: Ես դեռ հիշում եմ, թե որպես գիշերի մեծ մասը, նստած այծի մորթի վրա, դնում էր իր առջև մանելու մեքենան, և ոսկրացած ձեռքով, պտույտ տալով ճախարակի թևքը, բամբակից թել էր պատրաստում: Ինձ թվում է, թե դեռ զարկում է իմ ականջներին պառավի դողդոջուն մեղեդին իր տխուր, մելամաղձական հնչյուններով. ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա նահապետական մեքենայի խուլ ճռճռոցը:

Մեր գյուղում տատս համարվում էր խելացի պառավներից մեկը, իսկ իր տան մեջ նրա իմաստությունը հասնում էր անսխալականության: Ճշմարիտն ասած, ես էլ փոքր ժամանակս հիացած էի նրա իմաստությունով: Նա ամեն բան գիտեր: Նա գիտեր, թե ի՛նչ նշանակություն ունեն այս և այն երազները: Նա գիտեր, թե ի՛նչ խորհուրդ ունեն, երբ մարդու մարմնի այս ու այն մասերը «խաղում են»: Նա հասկանում էր կաչաղակի լեզուն, և բացատրում էր, թե ի՛նչ լավ խաբարներ է բերում նա, երբ մեր պատի վրա նստած կչկչում է: Նա լսել չէր կարող բուի չարագուշակ ձայնը, և պատվիրում էր ինձ` քարով սպանել նրան, երբ կնստեր մեր պատի վրա: Նա գիտեր, թե ինչո՞ւ Սողոմոն իմաստունը անիծեց ճնճղիկին, կամ ո՞վ դրեց հոպոպի գլխի վրա այն գեղեցիկ փետուրե սանդրը:

Այո՛, տատս շատ բան էր իմանում: Նա պատմում էր ինձ, թե ինչպես կհասնի աշխարհի վերջը, կամ երբ կհայտնվի Նեռը: Նա ասում էր, թե անիծյալ Նեռը կգա, մի ահագին էշի վրա նստած, թե նրա ավանակի ականջները այնքան երկար կլինեն, որ մի ականջի ծայրը կհասնի մինչև արևմուտք, իսկ մյուսինը` մինչև արևելք: Նա ասում էր, թե այն ժամանակ կհայտնվին «աջուջ-մաջուջները», թե դրանք այնքան փոքրիկ թզուկներ են, որ իմ կոշիկները կարող էին նրանց համար բնակարաններ լինել:

Բայց ես ավելի սիրում էի տատիս հեքիաթները:

Ես դեռ հիշում եմ մի քանի հեքիաթներ, որ գիշերները պատմում էր նա: Երբեմն, մի անգամ սկսած հեքիաթը վերջացնում էր մի ամբողջ շաբաթվա ընթացքում: Ա՜խ, ինչպես լավ պատմում էր նա: Ես բոլորը, բոլորը հասկանում էի և միշտ ուրախությամբ էի լսում: Բայց երբ պատմում էր դևերի, սատանաների, գրողների և դժոխքի մասին, – ես սարսափում էի, և ավելի շատ էի վախենում, երբ խոսում էր մեռելների մասին:

Իսկ երբ տատս մեռավ, նրանից չէի վախենում: Նա խիստ հանգիստ կերպով պառկած էր դագաղի մեջ, կարծես քնած լիներ: Նրա դեմքը էլի այնպես բարի էր, որպես առաջ: Ես մտածում էի, թե նա հրեշտակների մոտ կգնա, նրա համար, որ ինձ երբեք չէր ծեծում: Երբ նրան թաղեցին, ես շատ լաց եղա: Մայրս ասում էր, թե նա մի օր գերեզմանից կվերկենա. ես ուրախանում էի:

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 1»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 1» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x