Րաֆֆի - Կայծեր Մաս 1

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 1» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 1: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 1»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 1 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 1», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Իմ մորը կոչում էին Նիգյար: Դուք տեսե՞լ եք դեռ նոր բացված մի ծաղիկ, որ թառամել էր իր կոկոնի մեջ, – այդ իմ մայրն էր: Խե՜ղճ կնիկ, ես երբեք չեմ կարող մոռանալ քո միշտ տխուր և գունաթափ դեմքը: Ինչո՞ւ դու ուրախ լինել կարող չէիր… Ինչո՞ւ այնպես սպանված էին քո գեղեցիկ աչքերը, որոնցից արտասուքը շատ քիչ էր պակասում…

Մայրս մի բարձրահասակ կին էր, նիհար և թույլ կազմվածքով: Ոտքի վրա նա միշտ հիվանդ էր, բայց երբեք չէր պառկում: «Ո՞վ պիտի պահե իմ երեխաներին» – պատասխանում էր նա, երբ նրան ասում էին, թե պետք է փոքր-ինչ հանգստանալ, թե պետք է փոքր-ինչ կազդուրել սպառված ուժերը: Ամբողջ օրը դադարում չուներ: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, նա էր կարում և կարկատնում մեր հագուստը: Բայց տնային հոգսերը չէին, որ մաշում էին նրան, – նրա ցավը սրտիցն էր… Ես այն ժամանակ չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ…

Մեր գյուղում գովասանված էր մորս վարպետությունը կարելու և ձևելու մեջ, բայց շատ քիչ էին վճարում նրա աշխատությունների համար: Շաբաթական մի քանի շահի հազիվ էր վաստակում, և նրանցով ապրում էինք: Տատիս մեռնելեն հետո տան հոգսը բոլորովին մնաց մորս վրա: Քույրերս` Մարիամը և Մագթաղը, դեռ փոքրիկներ էին. դրանք ավելի խանգարում էին մորս, քան թե օգնում էին:

Մարիամը և Մագթաղը երկվորյակներ էին, այնքան նման միմյանց, որ ես շատ անգամ սխալվում էի մինը մյուսից որոշել: Մայրս նրանց ճանաչելու համար կարել էր զանազան գույներով գդակներ, – Մարիամինը կանաչ գույնով, իսկ Մագթաղինը կարմիր: Ես դեռ հիշում եմ այն անմեղ կռիվները, որ ծագում էին այդ երկու հրեշտակների մեջ իրանց գդակների մասին: Պատճառները շատ ծիծաղելի էին, օրինակ, երբ Մարիամին սիրում էին, Մագթաղը խլում էր նրա գդակը, դնում էր իր գլխին, որ ինքն էլ Մարիամ դառնա և նրան էլ սիրեն:

Ես շատ անհանգիստ երեխա էի, բայց դարձյալ մայրս ինձ չէր ծեծում, որովհետև նրա մի հատիկ տղան էի: Մորս սերը հասնում էր մինչև այն թուլությանը, որ շատ անգամ ներում էր իմ անկարգություններին: Կպատահեր վաղ առավոտյան, ամենևին երեսս չլվացած ու մազերս չսանդրած, տանից դուրս կգայի, և ամբողջ օրը կխաղայի, կթափառեի դատարկաշրջիկ երեխաների հետ: Մայրս մասամբ գոհ էր լինում, երբ ես տանը չէի գտնվում, նրա համար որ, եթե տանը մնայի, անպատճառ կամ մի բան կկոտրեի, կամ մի բան կվիթեի, և եթե ոչինչ չլիներ, կսկսեի քույրերիս ծեծել: Խե՜ղճ երեխաներ, ի՜նչպես համբերում էին չար եղբոր կոպտություններին: Կարծես նրանք զգում էին, թե իրանք աղջիկներ էին, իսկ ես – տղա, կարծես, մտածում էին, թե ես շատ բանով բարձր էի նրանցից, ուրեմն, իրավունք ունեի տանջելու: Եվ այսպես, մանկությունից պատրաստվում էին լինել տղամարդի ստրուկներ… Ո՞վ մտցրեց նրանց մեջ այդ զգացմունքը:

Մեր դրացիները հանգստություն չունեին ինձանից: Նրանց մեջ կազմվել էր մի այսպիսի համոզմունք, թե մայրս ինձ ծնելու միջոցին ոգիները գողացել էին նրա տղան և փոխարենը մի դև էին դրել: Բայց իմ և դևի մեջ ոչինչ նմանություն չկար. ես բավական գեղեցիկ երեխա էի, ի՞նչ անենք, որ չար էի: Բայց դարձյալ մայրս չէր հավատում այդ զրույցներին, նա ասում էր, եթե մի այնպիսի բան լիներ, տատս կգիտենար: Նա դևերի հանգամանքները լավ էր հասկանում:

Իմ հորս հիշում եմ որպես մի երազ: Այսքանը միտքս է գալիս, որ նա մի չոր ու ցամաք մարդ էր, մորս նման բարձր հասակով և դեպի ցած կռացած մեջքով: Նրա գլուխը պատած էր տարաժամ ալևորած, սպիտակ մազերով: Նրան կոչում էին Հայրապետի տղա Սհակ: Երեսուն և վեց տարեկան տղամարդ էր նա, բայց վաղահաս ծերությունը բոլորովին փոխել էր նրա երիտասարդական դեմքը: Ինչու՞ այնպես շուտ ծերացավ նա, ինչո՞ւ մորս նման նա էլ միշտ տխուր էր, և երբեք ուրախ լինել կարող չէր:

Մեր տանը խիստ սակավ էի տեսնում հորս: Նա, որպես սովորաբար ասում են, դաշտի մարդ էր: Տարվա երեք եղանակներում` գարուն, ամառ և աշուն – նա մշակում էր իր հողերը և փոքրիկ այգին, ձմեռը իր ջուլհակի խորի մեջ կտավ էր գործում: Բայց դարձյալ մնում էր միշտ աղքատ: Հայրս շռայլ մարդ չէր, ոչ արաղ էր խմում, ոչ ծխում էր և ոչ էլ լավ ուտում կամ հագնվում էր: Ես դեռ չեմ մոռացել նրա բազմամյա հողաթափները, որոնք ստեպ կարկատվելուց այնքան ծանրացել էին, որ հազիվ կարելի էր շարժել: Նրա մորթե գդակը բոլորովին կորցրել էր իր մազերը: Էլ ինչո՞վ պետք էր բացատրել այդ խնայող և աշխատավոր մարդու դառն աղքատության պատճառները:

Լինում էր, շատ անգամ տանը հաց չունեինք ուտելու, քույրերս լաց էին լինում սովից: Եվ ահա՛, գիշերային տարաժամ պահուն հայտնվում էին հարկապահանջները: Սկսում էին դուռը զարկել: Կկոտրեին, եթե իսկույն չբաց անեինք: Ներս էին թափվում մի խումբ կատաղի ֆերրաշներ: Բոլորովին դժոխք էր դառնամ այն ժամանակ մեր տունը: Ամենքս սարսափում էինք: Հայրս մեռելի գույն էր ստանում, իսկ մայրս երկյուղից սկսում էր դողալ: Ես և քույրերս փախչում էինք ու մտնում մեր քնաշորերի մեջ, թեև երբեք քնել կարող չէինք, բայց սուս էինք կենում:

Ֆերրաշները հորս բռնում էին ու կապում մեր խրճիթի սան վրա, այնքան պինդ, որ շարժվել կարող չէր, կարծես ամբողջ մարմնով մեխած լիներ սան հետ: Նրա մոտ դիզվում էր մի ահագին խուրձ դալար ճիպոտների` սկսում էին ծեծել հորս: Նա մորմոքում էր, աղաղակում էր, աղաչանք էր անում – բայց ո՞վ էր նրա ձայնը լսողը…

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 1»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 1» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x