Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Վերջին խոսքերի միջոցին նա կարծես ամբողջ մարմնով թուլացավ, գլուխը տատանվեցավ, և ձեռքերը ընկան ծնկների վրա:

– Մեր ծնողները գիտեին այդ բոլորը, բայց ներում էին մեզ, որովհետև մենք արդեն նշանված էինք և հարսանիքի պատրաստություններ էին լինում… Այդ միջոցներում հեռու աշխարհից վերադարձավ գազա՜նը… Նրա մասին խոսում էին, թե մի բեռն ոսկի է բերել… այդ գրավեց իմ ծնողների ագահությունը… Նրանք ինձ բաժանեցին իմ սիրածից և տվեցին գազանին… Ես դրան էլ սկսեցի սիրել, բայց իմ սրտի մեծ մասը պատկանում էր առաջինին… Երբ ամուսինս տանից բացակա էր լինում, երբ նա Մուշի կամ Բաղեշի կողմերը բեռ էր տանում, նա գալիս էր մեր տունը… Դրացիները սկսեցին փսփսալ միմյանց հետ, և բամբասանքը հասավ ամուսնիս ականջին… Մի երեկո նա ինձ ասաց, թե գնում է Դատվանից ցորյան բերելու, ես նրա համար ճանապարհի պաշար պատրաստեցի, իմ ձեռքով տարա և տեղավորեցի նավակի մեջ: Նա ինձ համբուրեց, նստեց նավակի մեջ և հեռացավ: Ես ուրախ-ուրախ վերադարձա տուն: Բայց, դու մի ասա, անիրավը խաբեց ինձ… Գիշերի կեսից դեռ նոր էր անցել, նա բախեց իմ սենյակի դուռը… ես սարսափեցա… իմ սիրելին իմ մոտ էր… Երբ մենք ուշացանք բաց անելու, գազանը ոտքի մի հարվածով ջախջախեց դուռը և ներս մտավ… Իմ արտասուքը, իմ աղաչանքը չկարողացան ամոքել անգութի բարկությունը… Նա իր դանակը իսկույն ցցեց «նրա» կուրծքի մեջ… տաք արյունը դուրս ցայտեց վերքից… Նա տատանվեցավ և ընկավ հատակի վրա… Հետո դրեց նրա դիակը խարարի մեջ և շտապեց տանել դեպի ծովեզրը… Գնանք, պարոն բժշկապետ, նա դեռ չէ մեռած, դեռ կարելի է նրան օգնել…

Վերջին խոսքերը արտասանեց նա բավական բարձր ձայնով, բռնեց իմ ձեռքից և համարյա ուժով աշխատում էր տանել ինձ իր հետ:

Այդ միջոցին բակում հայտնվեցավ մի այլ ստվեր, նա ցած իջավ կտուրից, ես լսեցի նրա ոտնաձայնը: Արագ քայլերով մտավ նա սրահը: Ես իսկույն ճանաչեցի Ծովիկին: Տեսնելով մորը ինձ մոտ, բացականչեց նա.

– Ա՜խ, աստված, այդ ո՞վ բաց արավ դուռը:

Երևում էր, որ նա կտուրից լսել էր մոր ձայնը և ցած էր իջել նրան օգնելու: Նա բռնեց գիշերաշրջիկ լուսնոտի ձեռքից և, առանց մի խոսք ասելու, տարավ դեպի իր սենյակը: Մայրը առանց ընդդիմության հետևեց նրան: Մի ուրիշը նրա տեղ` կարող էր վախենալ, կարող էր աղաղակել, բայց մանկահասակ աղջիկը, որպես տեսնում էի, բոլորովին ընտելացած էր մոր հիվանդոլթյանը և գիտեր, թե ինչպես պետք էր վարվել նրա հետ: Երբ նա տարավ, հանգստացրեց մորը և դուռը կողպելով եկավ ինձ մոտ` ես նրանից հարցրի.

– Քո մոր հետ ամե՞ն գիշեր այդպես է պատահում:

– Երբեմն միայն, – պատասխանեց նա տխուր ձայնով, – ավելի լուսընկա գիշերներում: Այդ ժամանակ հայրս միշտ նրա մոտ է լինում, հսկում է նրան: Ա՜խ, ու՞ր է գնացել այս գիշեր, չէ երևում:

– Նա, կարծեմ, հյուսնի արհեստանոցումն է:

Ծովիկը դիմեց դեպի արհեստանոցը` հորը կանչելու համար:

– Սպասի՛ր, միասին գնանք:

Նա կանգնեց: Ճանապարհին հարցրի նրանից.

– Քո մայրը ինչ-որ արյան վրա էր խոսում: Այդ ի՞նչ արյուն է:

– Չեմ իմանում, նա միշտ այդ է ասում, երբ նրա հետ պատահում են այսպիսի բաներ… Հայրս չէ թողնում, որ մենք լսենք, նա մեզ հեռացնում է…

– Դու և. Քոթոթը չե՞ք վախենում, երբ նա այդպես բաներ է խոսում:

– Ինչո՞ւ պետք է վախենանք: Նա մեր մայրն է: Բայց հարևանները վախենում են, ասում են, թե դևերը ման են ածում նրան:

– Նա մի՞շտ այդպես խոսում է:

– Շատ անգամ ոչինչ չէ խոսում, լուռ դուրս է գալիս սենյակից, պտտվում է բակի մեջ, մտնում է պարտեզը, հետո գնում է ծովեզրը: Այնտեղ ժամերով կանգնում է և երկար, անխոս նայում է ծովին:

Խե՜ղճ աղջիկ, եթե նա գիտենար, թե որպիսի ցավեր են թաքնված դժբախտ մոր սրտում: Ես ոչինչ չասեցի: Մենք մոտեցանք հյուսնի արհեստանոցին: Ասլանը նստած էր ճրագի մոտ, իսկ նրա հանդեպ` ծերունի արհեստավորը: Երկուսի մեջտեղում դրած էր մի լայն տախտակ, որ ծառայում էր սեղանի փոխարեն: Տախտակի վրա դրած էին զանազան նկարներ, որոնք պատկերացնում էին, որքան ես կարողացա հասկանալ, նավի այս և այն մասների առանձին-առանձին գծագրությունները: Ասլանը ծերունի արհեստավորին ցույց էր տալիս այդ նկարները, բացատրում էր նրանց համեմատական չափը, տարածությունը, կազմվածքը և ալն: Արհեստավորը ուշադրությամբ լսում էր նրան: Մի կողմում նստած էր վարպետ Փանոսը, մյուս կողմում` Բերզեն-0ղլին: Նրանք ևս երբեմն հայտնում էին իրանց կարծիքները:

Երբ Ծովիկը ներս մտավ, բոլորը, գիշերային այն տարաժամ պահուն տեսնելով նրան, զարմացած մնացին: Նա մոտեցավ հորը, ինչ-որ փսփսաց նրա ականջին: Հայրը անմիջապես դուրս եկավ արհեստանոցից:

Երեում էր, որ Ասլանը վերջացրել էր իր գործը. և նա նույնպես երկար չմնաց այնտեղ, նկարները հանձնեց հյուսնին և դուրս եկավ: Մինչև սրահը հասնելը` նա հարցրեց վարպետ Փանոսից.

– Դուք կարծում եք, որ նա կարո՞ղ կլինի պատրաստել…

– Սատանայի համար սոլ կկարե թշվառականը, – պատասխանեց վարպետ Փանոսը ծիծաղելով, – ես համոզված եմ, որ կարող կլինի պատրաստել: Տասն տարուց ավելի, որպես աքսորյալ, Անգլիայի թիարաններում աշխատել է: Վերին աստիճանի շնորհալի մարդ է, բացի իրանից, նա հասցրել է և մի քանի լավ աշակերտներ…

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x