Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Նա, առանց որևիցե շշուկ հանելու, հանդարտ քայլերով անցավ բակի միջով, մոտեցավ պարտեզի դռանը: Ձեռքը տարավ դեպի փականքը և իսկույն հեռացավ, երբ նկատեց, որ դուռը փակ էր: Հետո բակի պատի մոտով սկսեց կամաց-կամաց դիմել դեպի փողոցի դուռը և, մի քանի րոպե չանցած, բոլորովին անհետացավ: Ո՞ւր գնաց, ես չտեսա, որովհետև երկյուղը այն աստիճան տիրել էր ինձ, որ վախենում էի վերկենալ և նրա ետևից նայել, թե ո՞ւր է գնում: Ի՞նչ էր այդ, երա՞զ էր, տեսի՞լք էր, թե գրգռված երևակայության ցնորք: Ես մնացի անշարժ դրության մեջ: Կարծես ինձ ամուր կապերով կաշկանդել էին իմ անկողնի մեջ, և շարժվել չէի կարողանում: Կարծես «ղարան» անցավ իմ վրայով և իր բոլոր ծանրությամբ ճնշեց ինձ:

Կես ժամ հազիվ անցած կլիներ, երբ կրկին հայտնվեցավ ուրվականը: Նա կամաց-կամաց մոտեցավ, վեր բարձրացավ սրահի սանդուղքներից, նախ մի շրջան գործեց նրա պատերի մոտով, այս կողմ ու այն կողմ նայելով, որպես թե մի բան որոնում էր, հետո կանգ առեց, սկսեց նայել անկողինների վրա: Նրա աչքերը վառվում էին, դեմքը նույնպես գունաթափ էր, որպես առաջ:

– Դուք, պարոն բժշկապետ, – ասաց նա, մոտենալով և կանգնելով իմ բարձի մոտ, – չհասկացաք իմ հիվանդությունը և հասկանալ չէիք կարող, որովհետև ես բոլորը չպատմեցի ձեզ…

Իմ երկյուղը փոքր-ինչ փարատվեցավ. դա նավավարի կինն էր և ինձ Ասլանի տեղն էր ընդունում:

– Ես բոլորովին հիվանդ չեմ, պարոն բժշկապետ, – շարունակեց նա ավելի տխուր ձայնով, – ես շատ առողջ եմ, պարոն բժշկապետ, լավ ուտում եմ, լավ խմում եմ, կարող եմ լավ ման գալ, եթե ինձ թույլ տան տանից դուրս գալ…

Նա ակնարկում էր իր ամուսնի վրա, որ նրան արգելարանի մեջ էր պահում: Ես հիշեցի Քոթոթի խոսքերը: Նա նստեց իմ բարձի մոտ, գլուխը խոնարհեցրեց ծնկների վրա, ձեռքով բռնեց աչքերը և մի քանի վայրկյան լուռ մնաց: Գլխի ծամերը խառն հոսանքով ծածկեցին նրա դեմքը: Այդ միջոցին նմանվում էր նա մի սգավորի, որ, իր սիրելիի գերեզմանի մոտ ծունկ իջած, լուռ ողբում է նրա ցավալի կորուստը: Հետո նա գլուխը վեր բարձրացրեց, սոսկալով նայեց դեպի սենյակի դուռը և բացագանչեց հեկեկանքով.

– Դուք նրան օգնեցեք, պարոն բժշկապետ, նրան… դեռ ուշ չէ, դեռ կարելի է օգնել…

Ես կրկին սկսեցի դողալ:

– Դուք չե՞ք հավատում, պարոն բժշկապետ, – շարունակեց նա, – շտապեցե՛ք, կարելի է օգնել… դեռ մարմինը տաք է… ձեռքերը շարժում է… դեռ արյունը չէ դադարել հոսելուց…

Նա դարձյալ գլուխը ցած թողեց ծնկների վրա և երկու ձեռքով բռնեց աչքերը, կարծես զարհուրում էր մի սոսկալի տեսարանից և չէր կամենում նայել նրա վրա: Նա այլևս չէր խոսում, ես լսում էի նրա խուլ հեկեկանքը միայն:

– Օգնեցե՛ք, պարոն բժշկապետ… – դարձյալ կրկնեց նա, – դեռ ուշ չէ… կարելի է օգնել… ինչո՞ւ չեք վեր կենում… ահա այնտեղ է… շատ հեռու չէ…

Ես մտածեցի, թե իրավ, դրսում մի որևիցե դժբախտություն պետք է պատահած լինի, և շտապեցի օգնության հասնել: Բայց նա պինդ բռնեց իմ թևքից և, սրահի հատակը ցույց տալով ասաց.

– Նայեցե՛ք, պարոն բժշկապետ, ահա՛ արյան շիթերը… դեռ չեն ցամաքել… Տեսնո՞ւմ եք, պարոն բժշկապետ, ես տեսնում եմ, ահա՛, նայեցեք…

Այժմ միայն հասկացա, որ խեղճ կինը ցնորքների մեջ էր գտնվում: Ինձ նորից տիրեց մի անբացատրելի սարսափ, մանավանդ երբ նա կանգնեց և, ձեռքը դեպի սենյակի դուռը մեկնելով, ասաց.

– Այդ արյան շիթերը, այդ դռնից սկսվելով, գնում են մինչև ծովեզրը… Գիշեր էր, երբ գազանը այդ դռնից դուրս բերեց արյունաշաղախ մարմինը, որ դրած էր մազե խարարի մեջ… Արյունը կաթկթում էր խարարից… Ես վազեցի նրա ետևից, բայց նա շտապեց և շուտով հասավ ծովեզրը… դրեց խարարը իր նավակի մեջ և սկսեց թիավարել…

Այդ միջոցին անբախտ կնոջ ձայնը խեղդվեցավ և չկարողացավ շարունակել: Նա ձեռքը տարավ դեպի աչքերը, որ արտասուքը սրբե, բայց աչքերում արտասուք չկար: Ես ապշած կերպով նայում էի նրա վրա: Երևում էր, որ այդ տան մեջ կատարվել էր մի սարսափելի եղեռնագործություն, որի հետ կապված է եղել խեղճ կնոջ դժբախտությունը: Նա կրկին մոտեցավ և նստեց իմ կշտին: Այժմ ավելի սրտաշարժ ձայնով ասաց ինձ.

– Ես կպատմեմ ձեզ բոլորը… դուք պետք է գիտենաք բոլորը, պարոն բժշկապետ… մինչև չգիտենաք, չեք կարող բժշկել ինձ… Լսո՞ւմ եք, պարոն բժշկապետ…

– Լսում եմ, – պատասխանեցի ես մեքենաբար:

Նա շարունակեց.

– Այն օրից անցել են շատ տարիներ… ես շատ անգամ գիշերը գնում եմ ծովեզրը, կանգնում եմ այնտեղ, կանչում եմ, երկար կանչում եմ, նա իմ ձայնը լսում է և հանկարծ հայտնվում է ալիքների միջից… Հիմա, այս րոպեիս, այնտեղից եմ գալիս, դարձյալ տեսա նրան,դարձյալ համբուրեցի նրան… Նա ամենևին չէր փոխվել, էլի այնպես էր, որպես վերջին անգամ, երբ այդ տանից խավարի մեջ դուրս տարավ նրան գազանը… վերքից տաք արյունը դեռ հոսում էր… նվաղած աչքերով նայում էր իմ երեսին…

Նա լռեց, որպես մի եռացող հրաբուխ, իր ուժերը հավաքելու համար, որ ավելի սաստկությամբ դուրս հոսե ներսի կրակը:

– Նա մեղավոր չէր, պարոն բժշկապետ, – ասաց նա ցավալի ձայնով, – նա սիրում էր ինձ, ես էլ սիրում էի նրան… Մենք ամենափոքր հասակից սիրում էինք միմյանց… Ես դեռ աղջիկ էի իմ հոր տանը, նա դեռ պատանի էր, դեռ նոր էր սկսել թիավարել: Լինում էր, որ ես ամբողջ գիշերը չէի քնում, նստած կտուրի վրա, սպասում էի նրան: Նա գալիս էր, տանում էր ինձ ծովեզրը, դնում էր իր նավակի մեջ, և մենք ամառային ամբողջ գիշերը լողում էինք ջրերի վրա… Ես գլուխս դնում էի նրա գրկում, նա թիակը մի կողմ էր դնում, և խելացի նավակը ինքն իրան գնում էր և երբեք չէր խանգարում մեղ…

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x