Րաֆֆի - Կայծեր Մաս 2

Здесь есть возможность читать онлайн «Րաֆֆի - Կայծեր Մաս 2» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. ISBN: , Жанр: literature_19, foreign_prose, hy. Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

Կայծեր Մաս 2: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Կայծեր Մաս 2»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Կայծեր Մաս 2 — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Կայծեր Մաս 2», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

– Ձեր տունն է, եղբայր, – ասաց նա, – մի ամաչեք, ինչ որ պետք ունեք, կարող եք պահանջել, որպես ձեր մորից և քույրից:

Ես շնորհակալություն հայտնեցի: Նա հեռացավ: Երեխաները այժմ հանգիստ էին: Նրանք կարծես մոռացան մեծ եղբորը, և երկուսն էլ ուրախանալով վազեցին կատվի փոքրիկ ձագի ետևից, որ նույնպես վազվզում էր բակում: «Դրանք էլ են սիրում Վանա կատուներին, որոնց մազերը կայծեր են արձակում», մտածեցի ես:

Թե մեր կողմերում, թե այստեղ, հյուրի համար մի առանձին հարգանքի և մտերմության նշան է համարվում, երբ տանտերը ցույց է տալիս յուր տնային տնտեսությունը: Այդ պատճառով ես սիրով ընդունեցի պառավի առաջարկությունը, երբ նա հրավիրեց տեսնելու իրանց տնտեսությունը: Նախ տարավ ինձ մառանը: Դա մի ստորերկրյա ներքնատուն էր, որ ամառնային սաստիկ տոթի ժամանակ ևս պահպանում էր իր մեջ խիստ ախորժելի զովություն: Այստեղ, մի կողմում, կիսով չափ հատակի մեջ թաղված, մինը մյուսի մոտ շարված էին գինու կարասները:

– Այդ բոլորը մեր այգիիցն է, – ասաց պառավը անմեղ պարծենկոտությամբ: Մյուս կողմում, զանազան փոքրիկ թակույկների (տուճիկ) մեջ կարգով դրված էին յուղ, պանիր, մեղր, աղ դրած տառեխ և զանազան տեսակ թթուներ խաղողից, բոխիից և պես-պես մրգերից ու բանջարեղեններից: Ես առաջին անգամ տեսնում էի այսպիսի լիություն:

– Այդ բոլորը ո՞վ պիտի ուտե, – հարցրի ես զարմանալով:

Մենք էլ կուտենք, ուրիշներն էլ կուտեն, – պատասխանեց պառավը բարեսիրտ ծիծաղով: – Աստված խո բոլորը միայն մեզ չէ տվել. նա տվել է, որ մենք էլ չունեցողների համար բաժին հանենք:

– Գնե՞լ եք այդ ամենը:

– Ոչինչ չենք գնել: Բոլորը մեր տանիցն է. յուղը, պանիրը ստացել ենք մեր կովերից ու ոչխարներից, մեղրը մեր մեղուներից, մյուսները նույնպես մեր բերքերից ենք ստացել: Պատահում է, որ երբեմն քրդերը մեզ համար յուղ, պանիր, չորաթան ընծա են բերում, բայց մենք նրանց բերածը չենք ուտում, տալիս ենք վաճառելու:

Ես իսկույն հիշեցի, որ այդ սովորությունը Պարսկաստանի հայոց մեջ էլ կար, մանավանդ կանանց մեջ, որ «թրքազեն» է ասելով, մահմեդականների թե՛ մորթած միսը և թե՛ այլ ուտեստները պիղծ կհամարեին և չէին գործածի, ինչպես, փոխադարձապես, մահմեդականները հայերի պատրաստած ուտեստների վերաբերությամբ նույն կարծիքն ունեին:

Հետո մտանք ամբարը, որ մի ցամաք շինվածք էր, և ամեն կողմից օդը համարձակ անցուդարձ էր անում: Այստեղ ահագին, քառանկյունի փեթակները լի էին ցորենով և ալյուրով: Մեծ և փոքր խարարների ու ջվալների մեջ դրած էին զանազան տեսակ ընդեղեններ` բրինձ, ձավար, կորկոտ, մաշ, բակլա, սիսեռ, ոսպ և այլն: Դրանք պահոց օրերի համար էին:

– Բացի բրինձից, – ասաց պառավը, – մնացած բոլորը մեր մշակություններից ենք ստացել: Բրինձի մշակությունը այստեղ չի հաջողվում, և այնքան էլ ջուր չկա. ասում են, որ նա ջուր շատ է սիրում:

Պառավը երկրագործությունից նույնպես տեղեկություն ուներ:

Հետո անցանք թոնրատունը: Այստեղ հաց էին թխում, կերակուրներ էին եփում: Աղախինների և սպասավորների մի ամբողջ խումբ աշխատում էր, կարծես մի մեծ բանակ պետք է կերակրեին: Բոլորի վրա հսկում էր, բոլորին կառավարում էր վարպետի կինը: Ես զարմանում էի, թե ինչպես նրա պառավ սկեսուրը իր իրավունքները տվել էր նրան: Մեր կողմերում այս տեսակ առանձնաշնորհություններ խիստ հազիվ էին պատահում ընտանիքների մեջ: Քանի որ պառավ սկեսուրը դեռ կենդանի էր, հարսը ձայն չուներ տնային տնտեսության մեջ:

Թոնրատունը, դեպի բակի կողմը դարձրած երեսը բաց, իսկ երեք կողմից ծածկված, մի ընդարձակ սրահ էր, որ հարմարեցրած էր ամառվա կեցության համար: Այստեղից մտանք հացատունը: Կարելի է ասել, որ վարպետ Փանոսի կահ-կարասիքը և տնային հարստության մեծ մասը այստեղ էր տեղավորված: Մինը մյուսի վրա ծալած դարսած էին գեղեցիկ կապերտներ, գորգեր, սփռոցներ և նախշուն թաղիքներ: Պղնձյա մեծ և փոքր կաթսաները, սինիները, թասերը, մաքուր, նոր կլայեկած, աչք էին շլացնում: Այստեղ ևս անկողինները, իրանց բոլոր պարագաներով կապած, կարգով դարսված էին ծալքերի վրա: Ո՞ւմ համար` վարպետ Փանոսի ընտանիքը շատ փոքր էր այդքանի համար: Պառավը փարատեց իմ մտատանջությունը` ասելով.

– Պատահել են ուրախության հացկերույթներ, կնունք ենք ունեցել կամ մկրտություն, պատահել է, որ սուգ ենք ունեցել, մեռելահաց ենք տվել. հարյուր հոգուց ավելի մեր սեղանի վրա նստած են եղել: Բայց երբեք չի պատահել, որ մի գդալ անգամ հարևանից փոխ առած լինեինք: Ամեն ինչ մեր տանը պատրաստ ունեցել ենք, և ամոթ ենք համարել ուրիշից բան խնդրել: Մարդս մեռնելուց հետո ես շատ խեղճություն կրեցի. բայց այն ժամանակ ևս իմ աշխատանքով էի ապրում: Իսկ երբ որդիս մեծացավ, աստուծո ողորմածությամբ, հոր դատարկված տունը նորից լցրեց: Հիմա շատերը, որոնք առաջ ծիծաղում էին մեզ վրա և մարդի տեղ չէին դնում, հիմա նախանձում են:

Պառավի խոսքերը, և այն բոլորը, որ ես տեսա, իմ մեջ զարթեցրին և՛ ուրախ, և՛ տխուր մտածություններ: Ուրախալի էր ինձ տեսնել հայկական մի ճոխ տուն, աստուծո բոլոր բարիքներով լի, ուր ամենքը ուրախ և գոհ վայելում էին անսպառ բախտավորություն: Իսկ նրա շուրջը բազմաթիվ ընտանիքներ հեծում էին աղքատության մեջ: Ի՞նչ էր դրա պատճառը: Ես համոզված էի, որ թողյալ արտաքին հանգամանքերը, որոնք փութացնում էին տիրող աղքատությունը, գլխավոր և բուն պատճառը պետք էր որոնել իրանց` աղքատների մեջ: Ես հետո առիթ ունեցա մոտից, շատ մոտից շոշափել այդ պատճառները: Այդ դուք կտեսնեք իմ պատմության ընթացքում: Բայց ավելի համոզվեցա իմ կարծիքների մեջ, երբ տեսա վարպետ Փանոսի գործարանը:

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать
Отзывы о книге «Կայծեր Մաս 2»

Обсуждение, отзывы о книге «Կայծեր Մաս 2» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x